Սամվել Ալեքսանյանի դուստրը այցելել է Սիլվա Հակոբյանին և փոքրիկին նվերներ տարել. (լուսանկար)

Սամվել Ալեքսանյանի դուստրը ՝ Աստղիկ Ալեքսանյանը, այցելել է Սիլվա Հակոբյանին և փոքրիկին նվերներ տարել։ Այս մասին հայտնեց երգչուհին՝ իր շնորհակալության խոսքը հայտնելով, Ինստագրամյան և Ֆեյսբուքյան գրառումների միջոցով։

Սիլվան «Story» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել Աստղիկի անակնկալ նվերները․ վերջինս փոքրիկին հագուստներ է բերել, իսկ նորաթուխ մայրիկին՝ ծաղիկներ և փուչիկներ։

Լուսանկարը երգչուհին մակագրել է՝ «Շնորհակալ ենք մեր մորաքույր Աստղիկ Ալեքսանյանին՝ գեղեցիկ անակնկալի և այցելության համար»։

Այս լուսանկարից և նվերներից դժվար չէ կռահել, որ Սիլվա Հակոբյանը ծննդաբերել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող, «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *