Սառույցը տեղից շարժվում է. Եվրամիության ուժեղ հարվածը Թուրքիային. Էրդողանը սա երկար կհիշի

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիային՝ East Med էներգետիկ հետախու զական գործունեության երկարացման համար։ ԵՄ-ն դիտարկում է առաջիկում Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկել, փոխանցում է The Arab Weekly-ն։

Եվրոպացի դիվանագետները չորեքշաբթի AFP-ին հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական պատ ժամիջոցների հնարավոր թիրա խների ցուցակ, որոնք կարող են հար ված հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանն ու տրանսպորտային ոլորտին։ Եվրոպացի առաջնորդները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ պետք է որոշում կայացնեն, թե ինչ պատ ժամիջոցներ պետք է կիրառեն ընդդեմ Թուրքիայի:

ԵՄ-ն նախօրեին Հունաստանի և Կիպրոսի ջրերում գազահետախու զական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտվել էր ու որակավորվել որպես «խորը ափսոսանք հարուցող»։ «Navtex-ի վերջին հայտարարություններն ու Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտական

գործողությունների շարունակական իրականացումը, որոնք առնչվում են նաև Հունաստանի և Կիպրոսի ջրային գոտիներին, խիստ ցավալի են, հատկապես երկխոսության համար տարածք ստեղծելու համար շարունակական կառուցողական փորձերի ֆոնին»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *