Սա անելու բա՞ն էր…… ու դրանից մեր հայ-ռուսական հարաբերությունները փչանալու են, տուժել ենք բոլորս…

Սա անելու բա՞ն էր…
Ավելի քան 2 տարի է իշխանության ղեկավար է, էլի չսովորեց… Բա սա երկրի ղեկավարի սեղա՞ն է…

Բա խորովածը, բուդը, գոճին, քյաբաբը, ձուկը, խորոված կոկորդիլոսը, ձկնկիթը, կրիայի տապակած լյարդը, օձի շոգեխաշած տոտիկները, Գալապագոսյան կղզիներից բերած կրիայի թերխաշ ձվերը, Բադեն-բադենից հատուկ չվերթով ներմուծված ծխեցված երշիկը, Մադագասկարի իշամեղուներից թարմ կթած մեղրը… չեղավ չէ՞…

Էս դատարկ սեղանով նստել եք, որ ի՞նչ անեք… ախր հայ-ռուսական հարաբերություններն եք չէ փչացնում…

Հիմա Կրեմլում էս լուսանկարը տեսնեն ի՞նչ կասեն… ու դրանից մեր հայ-ռուսական հարաբերությունները փչանալու են, տուժել ենք բոլորս…

ՀԳ. Աչքերը ուռած սմայլիկի պես ապշած ոմանց համար շեշտեմ, որ գրառումս կատակ էր… ))\

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *