Սա ի՞նչ անտերություն է, մենք պետությու՞ն ենք, թե ի՞նչ։ Պարոն Փաշինյան այս ամենը Ձեր դեմ է ուղղված առաջին հերթին, քանի որ… Մանե Էլբակյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

Մանե Էլբակյանը գրում է. Հայրենիքի պետականության կորուստը ազգային անվտա նգությանը սպառնալի՞ք է, թե՞ չէ։ Եթե սպառն ալիք է, ապա ինչպե՞ս է Ազգային անվտա նգության ծառայությունը թույլ տալիս Երևանի կենտրոնում երթ-ակցիա իրականացնեն պահանջելով, որ Հայաստանը

միանա Ռուսաստանի Դաշնությանը ու դառնա նրա պրոտեկտորատը։ Նման կոչեր արդեն արվել էր որոշ ընդդիմադիրների կողմից` թե բա միութենական պետություն դառնանք… Լավ, հիմա սա ի՞նչ անտերություն է, մենք պետությու՞ն ենք, թե ի՞նչ։ Պարոն Փաշինյան այս ամենը Ձեր դեմ է ուղղված առաջին հերթին, քանի որ Դուք եք այս երկրի ղեկավարը։

Պարզագույն օրինակ բերեմ` առաջիկայում Պուտինի հետ կնստեք բանակցելու որևէ հարցի շուրջ, և երբ սկսեք մի փոքր մեր պետական շահերի դիրքերից խոսել, Պուտինը ասելու է` հարգելի Փաշինյան ձեր երկրում, ձեր քաղաքացիները պահանջում են, որ Հայաստանը միանա Ռուսաստանին, այսինքն ցանկանում

են, որ ձեր երկրի պետականությունը նվիրեք ինձ։
Իսկ Դուք ի՞նչ եք պատասխանելու, ասելու եք, որ դրանք մեծամասնություն չեն կազմու՞մ, է հա Պուտինն էլ կասի էդ ինչի՞ հանրաքվե եք անցկացրել, որ նման պնդում եք անում… Մի խոսքով լավ չի… լավ տեղ չենք գնում… Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *