«Սա ձեզ համար Սումգայիթը չէ». Վիտալի Տրետյակովի կոշտ պատասխանը «Ֆուդ Սիթի» -ի ղեկավարությանը

Ռուս քաղաքագետ հայտնի լրագրող, ռուսաստանյան մեդիադաշտի ազդեցիկ դեմքերից մեկը Վիտալի Տրետյակովը Twitter-ի իր միկրոբլոգում խստորոն դшտшպшրտել է «Ֆուդ սիթի» շուկայի ղեկավարությանը՝ հայկական գյուղմթերքների վաճառքն արգելելու համար:

«Եթե «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, դա ինչ անվանում է Մոսկվայի համար) խաթարում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, նրանց պետք է վտшրել Մոսկվայից: Թող գնան ադրբեջանա-հայկական սահման և այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ»,- գրել է Վ. Տրետյակովը:

Հիշեցնենք , որ Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը.

Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

Հավելենք , որ Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *