«Սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունը ծնողի նման հոգ է տանում իր զինվորի մասին…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյաան էջում կիսվել նոր լուսանկարներով և կատարել է հետևյալ գրառումը.

Այո, սա նոր Հայաաստանն է, որտեղ պետությունը հոգում է դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողների պատշաճ սննդի մատակարարումը:

Այո, նոր Հայաստան է, որտեղ զինծառայողները ինչպես նախկինում էր, իրենց բաժին ստացած տուշոնկան չեն մտածում, թե որ քարի վրա կամ որ ծառի տակ նստեն ու ուտեն:

Սա նոր Հայաաստանն է, որտեղ դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով բացազատվում են վրանային ճաշարաններ:

Սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունը ծնողի նման հոգ է տանում իր զինվորի մասին։

Հիշեցնենք, որ դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ: Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության  արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *