Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին. Ռոբերտ Քոչարյան

«5-րդ ալիք» Հ/Ը-ն քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր սպասվելիք հարցազրույցի անոնսը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ երկրում ստեղծված այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է. «Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք եւ այդ փորձը գոնե ունենալով պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլեւս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, եւս ակնհայտ է»։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գոնե մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։

Նա ողջունել է ընդդիմադիր ուժերի որոշումը՝ Վազգեն Մանուկյանին որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ. «Ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։

Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *