Սա քուչի կռիվ չէ, ստեղ մի հատ խփում են ու դու չկաս. ռազմաճակատ մեկնելուց առաջ Ռուստամ Գասպարյանի կոչը՝ «Սև հովազ»-ին. Տեսանյութ

Ռազմաճակատ մեկնելուց առաջ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը կոչով դիմել է իր ջոկատին։«Տղերք, ձեր կարգ ու կանոնը արժի ձեր կյանքը, հենց նրա համար են զոհվում, որ կիսագողական կիսախարոշիներ են, որ չեն ուզում փախնեն, բամբիոշկից տափնելը ամոթ չէ,

փախնելը ամոթ չէ, ստեղից տանելն ա ձեզի ամոթ, որ դուք չէթաք, ձեզ տանեն, դա ա ամոթը։ Ինձ թվում ա հասկանում եք բոլորդ, հասկանում եք ուր ենք էթում ու ինչ խնդիր ա մեր դեմ դրած։ Սա քուչի կռիվ չէ, մի չափալախ տվեցին, կարողանամ մյուս օրն էլ ես բռնեմ երկու չափալախ էլ ես տամ, ստեղ մի հատ խփում են, ու դու չկաս»,- դիմելով հովազներին նշել է Գասպարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանի որդին զոհվել էր, իսկ վերջինս վիրավորվել։ Սակայն Ռուստամ Գասպարյանի կյանքը ևս բժիշկներին չհաջողվեց փրկել։

Տեսանյութը՝ armdaily.am-ի:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *