Սերգեյ Համբարձումյան. Փակուղուց ելքի տարբերակ

Սերգեյ Համբարձումյան. Փակուղուց ելքի տարբերակ

NEWS.am-ը բաց նամակ է ստացել հայազգի ռուսաստանցի հայտնի գործարար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանից`ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ․

«Հարգելի պարոն Վարչապետ,

Դինամիկ զարգացող պետությունում ազնիվ, հարուստ, արժանապատիվ ապրելու յուրաքանչյուր ցանկություն գովելի է եւ շատ հասկանալի է ժողովրդին: 2018թ. հայ ժողովուրդը հավատաց եւ գնաց Ձեր հետեւից ոչ թե վաստակի համար, որը դուք ունեցել եք նրա առջեւ, այլ նախորդ իշխանությունների դեմ՝ միամիտ եւ բացարձակ վստահությամբ, որ կսկսի ապրել ավելի արդար եւ հեռանկարային աշխարհում՝ բարի եւ պայծառ աուրայով, եւ ես համոզված եմ, որ դրան հավատում էիք նաեւ Դուք։

Ես դատավոր չեմ եւ չեմ պատրաստվում գնահատական տալ նրան, ինչ կատարվել է վերջին երկուսուկես տարվա ընթացքում, ժողովուրդը ավելի ուշ կտա գնահատականը, սակայն Դուք չեք կարող հերքել, եւ ամբողջ ժողովուրդը տեսնում է, որ մենք հիմա գրեթե անելանելի, բացարձակ ճգնաժամային իրավիճակում ենք՝ անդունդի եզրին։ Իմանալով մեր ժողովրդին եւ հայոց պատմության ողբերգական պահերը՝ կարող եմ վստահորեն ասել, որ մեզ համար անելանելի իրավիճակներ չկան, եւ արդյունքում մենք, ի վերջո, ճիշտ եզրակացություններ կանենք եւ կդառնանք շատ ավելի ուժեղ ու հաջողակ:

Ցանկացած ճգնաժամ հաղթահարվում է արդյունավետ ճգնաժամային կառավարչի կողմից, որը կարող է համախմբել առկա բոլոր ռեսուրսները, արագորեն կայացնել միակ ճիշտ որոշումները, դադարեցնել անկումը (իսկ մենք, թերեւս, մոտ ենք ազատ անկմանը), կայունացնել իրավիճակը եւ վերելք սկսել բոլոր ոլորտներում:

Տվյալ դեպքում Ձեր միակ ճիշտ որոշումը հնարավորինս արագ իշխանությունը փոխանցելն է անձի, ով հաղթահարել է նման ճգնաժամեր եւ Ռուսաստանի կողմից բացարձակ վստահություն է վայելում:

1992-ին մենք ավելի բարդ իրավիճակում էինք եւ հաղթեցինք: Կասկածում եմ, որ որեւէ մեկը կհամաձայնի պատասխանատվություն ստանձնել, քանի որ նա ստիպված կլինի զիջումներ ստորագրել եւ չհասկացված լինել, իսկ ապագայում խստորեն քննադատվել ժողովրդի մի մասի կողմից: Բայց մի՞թե սա է գլխավորը: Յուրաքանչյուր ոք այս դեպքում պարտավորություն ունի: Իհարկե, կան անհատներ, ովքեր կարող են հանդես գալ որպես ճգնաժամային մենեջեր, բայց առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվի:

Միանգամայն հաստատ է, որ Դուք չեք լուծի այն խնդիրները, որոնք այժմ կանգնած են Հայաստանի առջեւ, ինչը նշանակում է, որ դուք պարտավոր եք իշխանությունը փոխանցել այն առաջնորդին, որը նման կրիտիկական իրավիճակում կհամախմբի ազգը: Ես խոստացել եմ երբեք քաղաքականությամբ չզբաղվել, եւ այս կոչի նպատակը փակուղուց ելքի տարբերակ գտնելն է»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *