Սիլվա Հակոբյանը ցույց է տվել դստեր հանգիստը իր ծննդավայրում՝ Վայքում (լուսանկարներ)

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ընտանիքի հետ մեկնել է Վայք հանգստանալու; Սիլվան լուսանկարների շարք է հրապարակել դստեր ու ամուսնու հետ հանգստից։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում դստեր՝ Միլայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Շնորհավոր 9 ամսականդ, իմ քաղցր բալիկ»:

Սիլվայի հետևորդները շատ են սիրում նրա դստերն ու հաճախ մեկնաբանություններում խնդրում են ավելի շատ հրապարակումներ անել փոքրիկի հետ:

Նշենք, որ երգչուհին առաջին անգամ մայրիկ դարձավ նախորդ տարի: Նա միշտ նշում է, թե որքան երջանիկ է դստեր ծննդից հետո և, որ իր կյանքը գլխիվայր շրջվել է:

«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով մայրիկ կդառնա : Այս կարգավիճակին Սիլվան երկար է սպասել: Թեև երգչուհին լուրը չէր թաքցնում իր երկրպագուներից, նոր կարգավիճակի մասին խոսել զգուշանում էր: Ասում է՝ ուզում էր խոսել վերջում, երբ հղիության 3 եռամսյակն էլ անցած կլինի ու լիարժեք կզգա իր կարգավիճակի բերկրանքը:

Փոքրիկի ծննդին ընդառաջ Սիլվան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու առաջին անգամ խոսել նոր կարգավիճակի մասին:

Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմեց ապագա մայրիկը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *