Սիրելիի անակնկալը Լիլի Հովերի տարեդարձին

Սիրելիի անակնկալը Լիլի Հովերի տարեդարձին

Bravo.am-ը գրում է․ Լիլի Հովերը հուլիսի 25-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Տոնական օրվա մանրամասները հաղորդավարուհին վստահել է BRAVO.am-ին՝ պատմելով, որ առաջինն ընկերն ու ընտանիքի անդամներն են բարեմաղթանքներ հղել: Նա հիշել է նաեւ նախորդ տարեդարձին տեղի ունեցած զավեշտալի միջադեպը, խոսել արտակարգ դրության պայմաններում իր առօրյայի մասին, եւ ոչ միայն:

«Ավանդույթ է դարձել կեսգիշերին շնորհավորելը։ Առանց ավելորդ ձեւականության՝ ինձ համար լավագույն նվերն իմ երկրի խաղաղությունն է, բոլորիս համար բացված բարի առավոտը, հարազատներիս առողջությունն ու հանգստությունը: Այս տարի փորձեցինք հետաքրքիր դարձնել անձնական տոնս հենց մեր երկրում եւ սեղմ կազմով շրջեցինք Հայաստանի հարավում. եղանք Վայոց ձորի քաղաքներում:

Սա ինձ համար իսկական նվեր էր՝ լինել բնության տաքուկ գրկում, վայելել հայրենիքի շունչն ու ոգին. մտահղացման հեղինակն ընտրյալս էր»,- պատմել է Լիլին։

Այս տարեդարձը տարբերվել է. «Սիրում եմ ծննդյանս օրը, այն սովորաբար նշում եմ հարազատներիս հետ, հաճախ Հայաստանի սահմաններից դուրս: Եթե անգամ մենակ եմ ճամփորդում, ապա ընտանիքս առանց ինձ է տոնում: Հուլիսի 25-ը մշտապես համընկնում է իմ ամառային հանգստի հետ: Կարանտինային արտակարգ դրության պայմաններում, սակայն, փոխվեցին նաեւ մեր կազմած ծրագրերը: Այս տարին այն բացառիկներից էր, որը կհիշենք բոլորս եւ հավանաբար շատ երկար»:

Կազմակերպչական հարցերին չի միջամտում.«Ծննդյանս տոնի գլխավոր հյուրը ես եմ լինում: Երբեք չեմ զբաղվում հյուրերի կազմով եւ նշելու վայրի ընտրությամբ: Սա այն բացառիկ օրն է, երբ ես չեմ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին եւ անգամ տորթս չեմ ընտրում: Մեկ օր ինձ թույլ եմ տալիս վայելել հարազատներիս անակնկալները:

Ինչպես ծրագրում են, թելադրում քայլերի հերթականությունը, սիրով ենթարկվում եմ եւ վայելում արդեն պատրաստի տոնը: Ժամանակ եմ ունենում անգամ մտաբերել ինձ հարազատ մարդկանց անունները, որոնք ինչ-ինչ պատճառներով մոռանում են շնորհավորել եւ ինքս զանգահարում ու ամոթանք եմ տալիս նրանց: Ընկերներս սովոր են իմ հումորներին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *