Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել Արմենիա ԲԿ-ի կորոնավիրուսով վարակված բժիշկը

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: Այս մասին տեղեկատվություն է տարածել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն։

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ,

մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:

Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *