Սպասում ենք «առաջ» հրամանի. Կոտորել ենք, դիմել են փախուստի. Տղերքի դուխը տեղն է. Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից։

Զինծառայողներից մեկը պատմում է. «Մեր անձնակազմը, վստահաբար կարող եմ ասել, որ տրամադրված է  մարտական, հատկապես հակառակորդին բազմաթիվ կարուստներ պատճառելուց հետո դուխներն ավելի է բարձրացել։ Էնքան, որ պետք է մի հրաման, որ անձնակազմն առաջ գնա։ Պատրաստ ենք գնալ առաջ, ոնց որ կոտորել ենք, ջախջախել ենք, ոնց որ հակառակորդը դիմել է փախուստի, նույն կարգով անձնակազմը  պատրաստ է պատճառել բազմաթիվ կորուստներ։ Ոչնչացնելու ենք նրանց լիովին։ Անձնակազմը տրամադրված է, որ Ադրբեջան պետություն այլեւս չլինի»։

Մեկ ուրիշն էլ ասում է. «Սպասում ենք «առաջ» հրամանի։ Հայ ժողովուրդը թող վստահ լինի, որ մենք որ ստեղ ենք, հաստատ հաղթելու նպատակով»։

«Այս պատերազմն ավարտվելու է ողջ հայության հաղթանակով։ Մենք լիովին վստահ ենք մեր հաղթանակի վրա, որտեղ էլ գնանք, հաստատ հաղթելու ենք»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *