Սպիտակցիները վրդովված են․ նրանք պատրաստվում են «պատժել» քաղաքապետին

Սպիտակցիները պատրաստվում են վաղը՝ դեկտեմբերի 10֊ին ժամը 09։00֊ից արգելափակել Սպիտակի քաղաքապետարանի մուտքը։

‼Բողոքի ակցիան իրականացվելու է ընդդեմ քաղաքապետ Գագիկ Սահակյանի։

Հիշեցնենք, որ վերջինս նախօրեյին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացրել։ Սպիտակցիները ասում են, որ քաղաքապետը իրենց կամքը չի արտահայտել և նրանք աջակցում են վարչապետ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել են ակցիաներ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի տարբեր համայնքներում։ Այսօր Ապարանի և հարակից գյուղերի բնակիչները նույնպես հավաքվել են և իրականացնում են բողոքի ակցիա ընդդեմ գյուղապետերի, ովքեր պահանջել էին վարչապետի հրաժարականը։

Վերջիններս ուղիղ եթերներով հերթով ներողություն են խնդրում բնակիչներից, ասելով որ թյուրիմածություն է եղել։ Այսօր փակվել է նաև Արարատի քաղաքապետարանի մուտքը քաղաքապետի կողմից վարչապետի հրաժարականը պահանջելու պատճառով։

Արարատցիները նույնպես հայտնում են, որ նրանք աջակցում են վարչապետ Փաշինյանին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *