Սպիտակ քաղաքում քաղաքացիները հայտնել են իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և պահանջել համայնքապետի հրաժարականը

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանի առաջ վաղ առավոտից հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը:

Քաղաքացիների այս պահանջը պայմանավորված է քաղաքապետի եւ ավագանու մի շարք անդամների կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի մասին օրերս արված հայտարարության հետ: Այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց մոտ 50 մարդ կա հավաքված:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ ցուցարարները մեծ հաշվով իրավունք չունեն իր հրաժարականը պահանջելու, որովհետեւ նրանց մի մասը եկել է այլ շրջաններից, մյուսներն էլ տարատեսակ օգնություններ են ստացել: Ցուցարարների շարքում, ըստ Սահակյանի, կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ բնակարաններ են ստացել:

«Ցույցի բոլոր մասնակիցների դեմքերը ֆիքսված են, նրանց անցյալը հատ-հատ ներկայացվելու է»,- նշեց քաղաքապետը:

Քաղաքապետի հրաժարականի պահանջով ցույցը շարունակվում է, տարածքում կան ոստիկանության աշխատակիցներ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *