Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիներ էին կանգնած. Դավիթ Գալստյան

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին (Շուշիի 2-րդ խաչմերուկից մի քանի կմ հետո) ճանապարհի կողքը ադրբեջանցիներ (ադրբեջանական համազգեստով մարդիկ) էին կանգնած։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Դավիթ Գալստյանը:

«Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին (Շուշիի 2-րդ խաչմերուկից մի քանի կմ հետո) ճանապարհի կողքը ադրբեջանցիներ (ադրբեջանական համազգեստով մարդիկ) էին կանգնած։

Մեկ ու մեջ ձեռքով ճանապարհի եզրից մեքենաներ էին փորձում կանգնացնել (անարդյունք)։ Պարզ չի, թե խի։

Ձիեր կային մոտները։ Զենք չէր երևում։

Խաղապահներին, ոստիկանությանը (մենք առաջինը չէինք), ԱԱԾ-ին տեղեկացրինք։

Պանիկայի համար չեմ գրում, բայց Լիսագորից Ստեփանակերտ հատվածում բացի ԿՊՊ-ներից կանգնել պետք չի (դաժե եթե ֆոռմեն հայկական լինի)»,- գրել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *