«Սրшցումների կրկնությшն մեծ ռիսկեր կшն»․ ռուս փորձшգետները՝ Արցшխում տիրող իրшվիճшկի մшսին

Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը բացառել դեռ չի կարելի, РИА Новости-ին հաղորդել են ռուս փորձագետները:
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը։Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն այդքան արագ բերվեցին հակամարտության գոտի, դա շատ կարևոր է։

Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր միջադեպերի առաջացման վտանգը վերացված Է վստահ է Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի նախկին բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել հրադադարը, որը հաստատվել է 1994թ-ին և գոյություն է ունեցել շուրջ 26 տարի:
Այս կարծիքը կիսում է Ե․Մ․Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը․

«Չկա որևէ երաշխիք, որ նոր սրացում չի լինի։ Առավել ևս, այն հայտարարությունները, որոնք այժմ անում են հակամարտության կողմերը՝ համաձայնագրի կնքումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել կարգավորել իրավիճակը»,- նշել է փորձագետը։Նրա կարծիքով՝ կարգավորմանը կարող է նպաստել միայն կողմերի և քաղաքական էլիտաների կամքը։


«Առայժմ իրավիճակն անորոշ է։ Եվ, ցավոք, նույն անորոշ վիճակում կլինի նաև ռուս խաղաղապահների կորպուսը, քանի որ նրանք ինչ-որ չափով իրավիճակի պատանդներ կլինեն․․․ Սրացումների կրկնության մեծ ռիսկեր կան ոչ միայն Հադրութում, այլ նաև կենսական նշանակության այլ հատվածներում, այդ թվում՝ Լաչինի (Բերձորի-խմբ.) միջանցքի սահմանների երկայնքով»,- եզրափակել է գիտաշխատողը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *