Սրանք նպատակներ են, որոնք այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել ․Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան- Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջեւանով։ Մենք խոսում ենք տրասնպորտային ենթակուցվածքների ապաշրջափակման մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հանրային  հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատկերացումներ կա՞ն, թե ինչ ենք մենք ուզում, քանի որ տարածաշրջանային սահմանների վերաբացման մասին կետեր կային ստորագրված փաստաթղթում։

«Մենք  ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհներ։ Եվ եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք ինչպիսի շրջադարձային փոփոխություններ կլինեն Հայաստանի համար։ Եթե ի վերջո երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի եւ Ռուսաստանի հետ, սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաեւ այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաեւ չիրագործվել»,- ասաց վարչապետը։

Հարցին, թե նախնական համաձայնություն կա՞, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Ոչ թե նախնական համաձայնություն, այլ ըմբռնում, որ եթե դա ձեւակերպված է, ուրեմն կա ըմբռնում, բայց դա հասկանալիորեն բանակցությունների հարց ու թեմա է,

որոնք պետք է տեղի ունենան»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *