Սևանում քանդում են Վլադիմիր Գասպարյանին պատկանող ափամերձ շինությունը

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ հատուկ տեխննիկայով ապամոնտաժում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին պատականող Սևանի ափամերձ շինությունը:

Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ հատվածներում տարիներ շարունակ ոչ միայն հանգստի և ժամանցի օբյեկտներ են գործել, այլև կառուցվել են բազմաթիվ առանձնատներ, հյուրանոցներ և այլն։ Նախարարության հաջորդ քայլը կլինի նախկինում կնքված բոլոր պայմանագրերի վերանայումը, Պետրոսյանն այս պահի դրությամբ 1000 պայմանագիր մասին է հայտնում։

«Եթե այստեղ կա ապօրինի շենք, շենքը շահագործվում է անձնական կամ կոմերցիոն նպատակներով, բնականաբար, շենքը արդեն իսկ ուղղակիորեն ազդեցություն է ունենում էկոհամակարգի վրա», — ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարն ասում է՝ երկարատև գործընթաց է լինելու՝ հավելելով, որ երկար ճանապարհի առաջին քայլերն են հիմա կատարվում։ Նրա խոսքով՝ այս գործընթացի հիմնական նպատակը էկոհամակարգի բարելավումն է, իրենք էլ այնպես են գործելու, որ ապօրինություն թույլ տված բոլոր քաղաքացիները համակարծիք լինեն իրենց որոշումների հետ։

Սևանի խնդիրներից մյուսը ջրի տակ մնացած բուսական աշխարհն է, լճի որոշ հատվածներում անգամ ծառերը ջրի երես են դուրս գալիս։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *