Վատ լուր Վստրեչի ապերից. տեսեք ինչ տեսանյութ է հայտնվել համացանցում

Բոլորս՝ անկախ ով ենք, ամփոփվում ենք ընդհանրական մարդ հասկացության մեջ։ Եվ եթե օրենք կա, բոլորիս համար նույնն է։ Մի խմբի համար այլ չի, մի ուրիշ խմբի համար՝ այլ։«Վստրեչի Ապեր»․ մականունը պատահակա՞ն է․ մտածե՞լ եք, թե ինչու՞ են Արամ Վարդանյանին մարդիկ այդ մականունով կոչել։

Ապեր բառը տարբեր բարբառներում տարբեր մեկնաբանություն ունի․

Շամախի՝ եղբայր, մեծ եղբայր, հորեղբայր

Լոռի, Ղարաբաղ՝ հայր, մեծ հայր, պապ․ Ապերս աղուն ա տարել ջաղաց։

հարգական տիտղոս, որով դիմում են տարիքավոր տղամարդկանց․ Ավետ ապեր

հարգանքի, որ ընտանիքի կրտսերները տալիս են ավագ տղամարդկանց։

Եթե այս ամենն ընդհանրացնենք, կստացվի, որ մարդը արժանացել է իր տարածքում այդ հարգանքին՝ մականվան տեսքով՝ «Վստրեչի Ապեր»։ Վկայությունը՝ նրա համար հավաքված մարդիկ, հարևաններն

էին, ովքեր մի կողմ դնելով իրենց վախը, պատասխանատվության ենթարկվելը գովում էին Ապերին՝ բոլորին հասել, օգնել, կարեկցել է, ինչ խնդրանքով դիմել են, մերժում չեն ստացել։

Իշխանությունը քրեական մշակույթից, ենթամշակույթից է խոսում։ Իբր դրա դեմ է պայքարում։ Արամ Վարդանյանն էլ՝ «Վստրեչի Ապեր»-ը, երևի իրենց իմացած քրեական մշակույթն է։ Լավ է անում, թող պայքարի, բայց այն օրենքներով, ինչ թույլատրելի է։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *