«Դու չես կարող հանրության հետ կրկեսի ժանգլյորի պահված ունենաս, այսինքն՝ որոշակի ժամանակ ինքդ խնդիրն անլրջացնես, ապա փորձես լրջացնել և հիմա հանրությունից ակնկալել ադեկվատ ռեակցիա»,– այս մասին ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ հյուրընկալվելով Pastinfo.am կայքի «Դիրքորոշում» հաղորդաշարի տաղավարում։

«Հանրության վերաբերմունքն ավելի ադեկվատ է, քան տվել է կառավարությունը, և այն ինչից այսօր բողոքում է վարչապետը, դրա հիմքերը ստեղծել է Փաշինյանի իշխանությունը»,–

նկատել է Բեքարյանը և հավելել, որ երկրի գլխին ընկել է իշխանությունը, որը չունի կառավարելու որևէ ունակություն։

Մանրամասները տեսանյութում։