Վարչապետին ենթարկելու են չիփավորմա՞ն

Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարել է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը «ինքնամեկուսացված է», մեկնաբանելով նրա բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից:

Շատերը նրա բացակայությունը կապում են այն բանի հետ, որ մի քանի քաղաքացիներ մտադիր էին թույլ չտալ նրա մուտքը տաճար: Սակայն վարչապետի բացակայությունը կարող է կապված լինել Մոսկվա նրա առաջիկա այցի հետ, որտեղ հանդիպելու է Պուտինին:

Ըստ Կրեմլի «արարողակարգի», Պուտինի հետ հանդիպելուց առաջ տվյալ անձը պարտավոր է «ինքնամեկուսանալ» եւ անցնել բժշկական լուրջ վերահսկողություն:

Պուտինն ինքը տեւական ժամանակ բունկերից դուրս չի գալիս, քանի որ դրությունը Մոսկվայում մոտ է օրհասականի՝ բազմապատիկ գերազանցում է Քովիդի տարածման 2020-ի ցուցանիշները: Բացի այդ, ով է այն վստահելի վերակացուն, որ պիտի հաստատի ինքնամեկուսացող Փաշինյանի կատարյալ, 7/24 ինքնամեկուսացումը: Խոսում են Ալեն Դելոնի, Մանուկյանի մասին:

Վերջում ռուս բժիշկնե՞րն են զննելու վարչապետին, բերանի խոռոչից նյութ վերցնելու: Արդյոք դա վտանգ չէ մեր պետականության համար՝ բարձրագույն պաշտոնատար անձի կենսաբանական չիփավորման, այսինքն ռոբոտի պես արբանյակից հեռակառավարելի դարձնելու իմաստով:

Մոլեկուլյար չիփավորումը իհարկե շատ թանկ տեխնոլոգիա է, բայց Ռուսաստանը հարուստ երկիր է, իսկ Հայաստանը նույնիսկ ներկա վիճակով տրանզիտային արժեք է ներկայացնում, որպեսզի ծախս արվի ու լիովին կառավարելի դառնա ու անցնցում պատառ-պատառ արվի:

Ավեկացնենք, որ Սոլսբերիի եւ Նավալնու թունավորումից հետո մոսկովյան շրջանակներում քննարկում են Արեւմուտքի պատասխան քայլերի վտանգը: Մասնավորապես, Նավալնու շուրջ Արեւմուտքի կասկածելի լռությունը խիստ սրել է ռուսական ղեկավարության կենսաբանական չիփավորման վախերը:

Ենթադրություններ են արվում, որ Արեւմուտքն արդեն տիրապետում է սովորական սնունդով կամ նույնիսկ սովորական ջրով մարդուն չիփավորելու չափազանց թանկ տեխնոլոգիային:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *