Վարչապետի հեռանալ- չհեռանալը ժողովրդի որոշելիքն է, իսկ մեզ վեհափառ է պետք, ով վերջ կդնի այս հավատքի առ ու ծախին

Մեր հոգևոր առաջնորդը իր բուն գործը թողած, չգիտես ինչու որոշել է զբաղվել քաղաքականությամբ և, իրեն վահան ընտրելով նախկին մարդասպան դավաճաններին, բավական ակտիվ ելույթներով կոչ է անում հեռանալ ներկայիս վարչապետին։

Վարչապետի հեռանալ-չհեռանալը ժողովրդի որոշելիքն է, վերջ ի վերջո նրան ընտրողը ժողովուրդն է եղել, և հերթական ընտրություններին արդեն պարզ կլինի, թե ժողովուրդը ցանկանում է նա հեռանա թե ոչ։ Փաշինյանի ճիշտ թե սխալ լինելը պատմության և ժամանակի հարց է, դեռ նրա կառավարման տարիները պետք է քննություն բռնեն ժամանակի հետ և տան վերլուծություն, պարզաբանում,  և կան պետական գաղտնիքներ և հարցեր, որ մենք այդպես էլ չենք իմանալու։

Իսկ ինչ է անում հոգևոր առաջնորդը, երբ իր քայլերի հետևանքները արդեն իսկ քննություն են բռնել ժամանակի հետ և ամեն քայլափոխին ոտնահարում են մեր եկեղեցու շահերը , մեր հոգևոր ժողովրդի հավատը․․․

Գուցե սեփական մտքի փայլատակումը, որ առաջարկում է դիմացինին, իր իսկ  անձին ստիպի սեփական քայլերը վերլուծել և հասկանալ, մի հրաժարական գրելու ժամանակն էլ իրենն է․․․

Այսօրվա կիսադատարկ եկեղեցին ավելին էր քան պետք հասկանալ, որ մեր հոգևոր առաջնորդը մնացել է նախորդ մերժված համակարգի հոգևոր առաջնորդ իսկ մեզ վեհափառ է պետք, ով վերջ կդնի այս հավատքի առ ու ծախին։

Հավատքը բոլորի ձեռքին բիզնես դարձավ , խաչը մինչ կիջնի աղի մեջ, որ օրհնվի, գումարի չափն են ճշտում, մյուռոնը , որ պետք է օրհնի և քրիստոնյա դարձնի մկրտվողին բավական թանկ է նստում, քահանան միայն մեկի տվածով չի, որ սահմանափակվում է, բա մնացածը․ խաչ համբուրելը հո հենց էնպես չէ․․․

Իսկ ինչ կարո՞ղ է ասել հոգևոր առաջնորդը օր օրի ավելացող աղանդների մասին և դրանց հաճախող մարդկանց մտահոգիչ մեծ թվի մասին, որն է խնդիրը, որ ժողովուրդը հեռանում է Առաքելական եկեղեցուց, ի՞նչու մարդիկ չեն վստահում մեր քահանաներին, ի՞նչու են մարդիկ նախընտրում այլ հավատ․․․

Հարցեր, խնդիրներ, որոնք ունեն փաստացի պատասխան, բայց չկա պատասխանատու և մեղավոր․․․

Ժողովրդական մի լավ խոսք կա՝ սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է մատնանշում․․․ խելքի աշեցե՛ք․․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *