«Վարչապետի հրաժարականը պահանջող Վանեցյան, 2 տարվա ընթացքում 2 անգամ քաղաքական հակաբևեռ ճամբարներ փոխեցիր՝ անուն էլ դրեց «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը և կատարել է հետևյալ գրառումը.

Վարչապետի հրաժարականը պահանջող Վանեցյանն ասում է.

«Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»:

Հիշողության կորստով տառապող, երազախաբ եղած ԱԱԾ նախկին տնօրենին հիշեցնեմ, որ իր՝ ԱԱԾ-ն ղեկավարած ժամանակաշրջանում ինչքան գող, թալանչի ու նախկին կոռուպցիոներ կար փախավ երկրից…

Հիմա էլ եկել, պահանջներ է ներկայացնում…

Նախ բարի եղի, երկրից փախած ու փախցրած հանցագործների համար պատասխան տուր, սկսած փեսա Միշիկի հորից… հետո նոր կտեսնենք, պատիվ ունես, թե չէ…

Ով-ով, ախր դու խոսալու տեղ չունես…

2 տարվա ընթացքում 2 անգամ քաղաքական հակաբևեռ ճամբարներ փոխեցիր՝ անուն էլ դրած «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *