«Վարչապետն ընդունեց մեզ, շատ գոհ եմ հանդիպումից…». Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետի հետ

«Վարչապետն ընդունեց մեզ, տեղեկացրեց, որ այսօրվանից պետք է զբաղվի անհետ կորած զինվորների գործով»,- այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը, ով հանդիպել էր վարչապետի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպման գնացին վարչապետի հետ։ Նրանց տեղեկացվեց, որ այսօր վարչապետը կընդունի 25 ծնողի։

Հանդիպումները շարունակական են լինելու, կառավարությունից ասել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով չեն կարող բոլոր ծնողներին միանգամից ընդունել։ Հաջորդ օրերին վարչապետը կընդունի մյուս ծնողներին։

Նշենք, որ այսօր ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի անհետ կորած ու գերության մեջ հայտնված իրենց որդիների որոնման ու վերադարձի աշխատանքներն արագ տեմպերով իրականացվեն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *