Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Սպիտակում է, նա ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ զետեղեց և հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ հավաքված գյումրեցիների հետ, որոնք հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին:

Հարգանքի տուրքի արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *