Վերջերս անմահացած մեր հերոսներին նվիրված նոր երգ Կարեն Ասլանյանի և ընկերների կողմից. «Տուն կգամ»

Սիրված երգիչ ու դերասան Կարեն Ասլանյանն ընկերների հետ նոր ստեղծագործություն է նվիրել հայոց անպարտ զինվորներին: Երգը վերնագրված է «Տուն կգամ»:

Երգում զինվոր որդին, ով գտնվում է դիրքերում, մտովի երկխոսության մեջ է մտնում մոր հետ, նրան հույս տալիս, որ շուտով կգա, հարկավոր չէ անհանգստանալ:

Երգը ներկայացնում են Կարեն Ասլանյանը, Վլադիրմիր Պոսողյանը և Սաս Շախպարյանը: Երգը կառուցված է երաժշտության ու արտասանության հիման վրա: Զինվորը մորը պատմում է վերջին դեպքերի, Սոսի, Գարուշի, Սմբատի, Գրիշի մասին:

Մեր հերոսները մնացին բարձունքում, որ թիկունքում հանգիստ լինեն, իսկ հակառակորդին ասելիքը մեկն է՝ հող տվող չկա: Երգն այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորների բերանով, նրանց անունից է հնչում:

Հզոր, ազդեցիկ, բայցև ողբերգական դրվագներով, պատկերներով ու ասելիքով կառուցված այս երգը պարզապես անհնար է լսել առանց արցունքների ու ցավի: Տեսահոլովակը ևս խիստ հուզիչ պատկերներով է ներհյուսված:

Տեսահոլովակը կցված է ստորև:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *