Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, ասել է՝ իր համար խաչ է պատրաստել, որ…Ինչ է պատմում Արցախում զո հված Սամվել Մանասյանի ընտանիքի բարեկամը

Ժամկետային զինծառայող 19 տարեկան Սամվել Մանասյանը նույնպես հավերժացավ՝ կյանքը նվիրելով հայրենիքին: Սամվելը ծնվել էր Երևան քաղաքում, բայց ապրել ու մեծացել էր Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Սամվելի մայրը՝ Սոնա Մանուկյանը, ԼՈՒՐԵՐ.com լրատվական

կայքին պատմեց իր ու որդու ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Ես միշտ Սամվելից հարցնում էի՝ Սա՛մ, դու ինձ սիրո՞ւմ ես, շատ ամաչկոտ երեխա էր ինքն էլ, ասում էր, որ հա, մա՛մ, և այդքանը: Իսկ վերջին անգամ, երբ խոսեցինք ինձ հարցրեց՝ մամ այն, որ միշտ ինձ հարցնում էիր,

ցանկանում եմ ասել, որ պատասխանս ուժի մեջ է: Այս անգամ էլ Սամվելս բառերով չկարողացավ ասել, որ ինձ սիրում է, ինքը բնույթով շատ փակ երեխա էր: Մշտապես ինքն էր մեզ հույս տալիս ասում էր՝ դուխո՛վ, հանգիստ եղե՛ք, մի՛ վախեցեք»,- ասաց 19-ամյա հերոսի մայրը: Մայրը,

հուզմունքից չկարողացավ շարունակել զրույցը մեզ հետ, սակարն Սամվելի մասին շարունակեց պատմել ընտանիքի բարեկամ՝ Սերինե Խաչատրյանը. «Շատ հումորով և կենսուրախ էր Սամվելը, ազատ ժամանակ նկարել և քանդակել էր շատ սիրում»,- ասաց նա՝ ավելացնելով,

որ ընտանիքի մեջ երկու եղբայր էին, ավագը՝ Սամվելը: Շարունակ աշխատանքի մեջ լինելով՝ հերոսը ժամանակ է գտնում նաև սիրահարվելու, բայց այդպես էլ իր զգացմունքների մասին չի բարձրաձայնում. «Սպասում էր ծառայությունը ավարտեր, որ սկսեր կառուցել իր անձնականը: Ուներ Շատ

նպատակներ. Ցանկանում էր գար, աշխատեր, փող հավաքեր, որ հող, տուն ու մեքենա գներ: Ասում էր, որ միայն այդ ժամանակ կմտածի ամուսնության վերաբերյալ»,- շեշտում է Սերինե Խաչատրյանը: Սամվելը Մատաղիսում էր ծառայում, և ինչպես նշում է ընտանիքի բարեկամը, ամեն արձակուրդի ընթացքում մայրիկին մատուցում էր գեղեցիկ անակնկալներ. «Վերջին անգամ, մայրիկի հետ որ խոսել է,

ասել է, որ իր համար խաչ է պատրաստել, որ բերի իր հետ և նվիրի, Նույնիսկ, իր մայրիկի անունն էր ասեղնագործել: Սամվելի ձեռքով պատրաստված խաչը, այնուամենայնիվ, եկել-հասել է իր մայրիկին, այն Սամվելի պարանոցի վրա էր…» ,- նշեց ընտանիքի բարեկամը: Արցախյան մшր տերում Սամվելը զո հվեց հոկտեմբերի տասնութին, թշ նшմու արձակած ԱԹՍ-ի հшր վшծից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *