Վիդեո․ Երեկ մեր հայուհին «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում

13-ամյա Ադելյա Պետրոսյանը «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում: Նշենք, որ հայազգի բազմաթիվ տաղանդավոր մարդիկ աշխարհի տարբեր բեմերում իրենց ելույթներով ու կատարումներով հիացնում են և՛ ժյուրիի անդամներին, և՛ հանդիսատեսին:

Օտար հողում գտնվելով` շատ ու շատ մարդիկ դարձել են առաջատարներ ու հայրենի երկրի անունն ու պատիվը բարձր պահել: Այսօր ցանկանում ենք ներկայացնել գեղասահորդուհի 13-ամյա Ադելյա Պետրոսյանին:

Ռուսաստանցի գեղասահորդուհի, 13-ամյա Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության 3-րդ փուլում: Նա առաջատար է 207,18 միավորով։

Ադելյա Պետրոսյանը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» հանրահայտ ստեղծագործության ներքո։
Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց հաղորդավարը, Ադելյա Պետրոսյանն առաջին անգամ հայտնվեց այս մրցաշրջանի մրցումներում:

«Կրակ աղջիկ, Ադելյա Պետրոսյանը բառացիորեն հալեցնում է սառույցը», — ասաց հաղորդավարը:
Չնայած որոշ թերություններին, Ադելյա Պետրոսյանը դարձավ առաջատար: Առավել մանրամասն դիտեք ստորև` տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *