Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան զրուցել է Հայաստանի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ: «Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։

Երեկ նախագահ Պուտինը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, ես այսօր խոսեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,-

ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացված առցանց ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *