Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել.

1⃣ Երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը (1988-1994), Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

Փաստորեն, Պուտինը ընդունեց Գորբաչովի հանցավոր անգործությունը հակամարտության առաջին տարիներին:

2⃣ Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, չկան պարզ լուծումներ, հանգույցը շատ բարդ է:

Այստեղ Պուտինը հեռակա է պատասխանում Թրամփին, ով վերջերս ղարաբաղյան հակամարտությունը անվանել էր «շատ հեշտ խնդիր»:

3⃣ Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի շահերի հավասարակշռություն:

4⃣ Ղարաբաղում կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Նյութը լրագրող-վերլուծաբան Էռնեստ Վարդանյանի տելեգրամյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *