Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով. Գախարիա

Ոչ մի երկիր չի կարող հաղթահարել կորոնավիրուսի հետեանքով առաջացած ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Վրացական առաջին ալիք»-ը:

Նրա խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարեւան Հայաստանին օգնության հարցը, եւ համապատասխան կարգադրությունն արդեն տրվել է առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերենք, քանի որ, ինչպես գիտեք, հարեւան երկրներում իրավիճակը վերջերս բավականին լարված է դարձել: Ես անձամբ ամենօրյա կապի մեջ եմ ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ իմ գործընկերները, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, Արտաքին գործերի նախարարները, եւ մենք արդեն որոշել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարեւաններին:

Փոխադարձ օգնությունն այստեղ չափազանց կարեւոր է: Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է նախապատրաստել օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել հարեւան Հայաստանին: Թվում է, որ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմի հետ կապված օգնությունը, այդպիսի խնդրանք է եղել մեր հարեւանների կողմից»,- հայտարարել է Գախարիան:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *