Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների, հատկապես գյուղատնտեսական ոլորտի առևտրով զբաղվողների համար իսկական պատուհաս դարձած սեփականատերերը Ադրբեջանում ծնված հրեաներ են․․․
««Ֆուդ Սիթիի» սեփականատերերն են՝ Գոդ Նիսանով և Զարախ Իլիևը․․․
Վերջիններս հսկայական կարողության տեր գործրարներ են․․․

Բացի այդ մեծ կապեր ունեն ռուսաստանյան և հրեական առաջին էշելոնի պաշտոնատար անձանց հետ․․․
Գոդ Նիսանովի կարողությունը գնահատվում է 3,5 միլիարդ դոլար․․․
Ըստ Forbes պարբերականի՝ անցյալ տարվա տվյալներով Զարահ Իլիևի և Գոդ Նիսանովի ընկերությունը, որոնց թվում են՝ «Ֆուդ Սիթի» առևտրային համալիրը, «Եվրոպական» առևտրի կենտրոնը և այլն, ութ տարի անընդմեջ վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․․․

Վարձակալությունից վերջին մեկ տարվա եկամուտը 1.535 մլրդ դոլարից հասել է 1.565 մլրդ դոլար․․․
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը․․․
Նա մեկ տարում անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 670 մլն դոլար․․․

Կարապետյանն այս դժվարին օրերին մեծ օգնություն ցուցաբերեց բոլոր այն հայերին, ովքեր տուժել էին ադրբեջանցի միլիարդատերների և ադրբեջանական իշխանությունների պատճառով․․․
Կարապետյանն իր այս քայլով ուղղակի նսեմացրեց ադրբեջանցի միլիարդատերներին, ովքեր վստահ էին թե իրենց քայլերից հետո մերոնք կմնան անօգնական․․․