Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադրանքը․ Տավուշցի տղաները ճանապարհը փակել են և սպասում են 17-ի ներկայացուցչին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԼՐԱՑՎԱԾ։
Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադրանքը, թե Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի շրջանից 7 գյուղ։

Ըստ զանգահարած տղաների’ դա հնչեցրել է Արփինե Հովհաննիսյանը (ես չեմ լսել անխտիր բոլոր ելույթները և հատկապես Տավուշի մասով ասվածը)։

Այժմ 30 տղաներ, ինչպես իրենք հայտարարեցին, բարձրանում են Ոսկեպար գյուղի մոտ, կրակ վառեն և փակեն Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը, պահանջելով 17 կուսակցություններից, նրանց վարչապետի թեկնածուից կա’մ նույն հարթակից ապացուցել, որ դա այդպես է, կա’մ ժողովրդի առջեւ ներողություն խնդրել սադրանքի համար։

Նրանց խնդրանքն է իրենց այս պահանջը տեղադրել սոցիալական ցանցում, ինչը անում եմ, ու սպասում են պատասխանի։


Լրացում։ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը չէ դա հայտարարել։

Ավելի ուշ թեմային անդրադառնալով Սաֆարյանը հավելել է․

Տավուշցի տղաները տեղեկացրեցին, որ արդեն գտնվում են Ոսկեպար գյուղի այն հատվածում, որտեղ ժամանակին իրականացվել է Կալցո օպերացիան և սպանվեցին 10 ոստիկաններ։ Ըստ հաղորդման’ կրակը վառել ու ճանապարհը փակել են և սպասում են 17-ի ներկայացուցչին’ տեղում ցույց տան ու ապացուցեն, թե որ գյուղերն են հանձնվում։

Նրանց մեջ են մարդիկ, ովքեր հենց հարազատ են կորցրել Կոլցո օպերացիայում։ Տղաների կոնտակտները փոխանցել եմ լրագրողներին, մնացածը իրենք կասեն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *