Տատին ասաց, որ մի բան խնդրեմ, կարո՞ղ եք Նիկոլ Փաշինյանին փոխանցել, դե ես էլ ասի տատի ջան սպասի նկարեմ

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

Ժողովուրդ ջան ճիշտն ասած, նոր Գառնիում ճանապարհին մարդ էինք սպասում, այս մեր տարեց քաղաքացին մոտեցավ և հարցրեց. -Տղաներ՛, Երևա՞նից եք,
-Այո, պատասխանեցի ես, ի՞նչ խնդիր կա,

-Տատին ասաց, որ մի բան խնդրեմ կարո՞ղ եք Նիկոլ Փաշինյանին փոխանցել, դե ես էլ ասի տատի ջան սպասի նկարեմ և հետո կտեսնենք ինչ եք ուզում փոխանցել։ Տատին մեզ պես աջակցում է հեղափոխությանը։ Իր պահանջը բոլորիս սրտից էր և այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ ՖԲ-յան էջում և միանում եմ իր կոչին։

Դուխով Ժողովուրդ ջան.. ՀԴՄ-ները չմոռանաք և տարածեք, թող տատիկի խնդրանքը տեսնի մեր Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *