ՏԵՍԱՆՅՈՒԹ ԲՀԿ–ն մի մարդու գումարի շուրջ հավաքված մարդկանց խումբ է. Լոռու մարզպետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ ԲՀԿ–ն մի մարդու գումարի շուրջ հավաքված մարդկանց խումբ է. Լոռու մարզպետ

24News-ի տեղեկություններով առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության ղեկաբար Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի։

Չի բացառվում, որ դատարանը կալանավորման որոշում հենց վաղը՝ սեպտեմբերի 23 -ին՝ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստի ժամանակ կայացնի։ Մեր զրուցակցի փոխանցմամբ պատահական չէ նաև քաղաքական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»՝ հոկտեմբերի ութին հայտարարած հանրահավաքը։

«Հանրահավաքը նախատեսված էր հոկտեմբերի վերջին անցկացնել, բայց երբ ԲՀԿ-ականները ստացել են դատարանի ծանուցումը, որոշել են մի ոտ առաջ անցնել ու օր առաջ հանրահավաք կազմակերպել, որ եթե Ծառուկյանն անգամ անազատության մեջ լինի, գործընկերներն այդ մասին բարձրաձայնեն հարթակից»,- ասաց 24News-ի զրուցակիցը։

Վրույր Սևակ

Armlur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

Մեր աղբյուրների վկայությամբ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը: Ըստ ամենայնի՝ կողմերն արդեն պատշաճ ծանուցվել են եւ վաղը հետաքրքիր դատավարություն է սպասվում: Նախնական տեղեկություններով, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառ բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո:

Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները համապետական հանրահավաք են հրավիրել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *