ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ծիրաններն ու ադրբեջանցի շուկայատերերը. մթերքը մնացել է դրսում

Մոսկվայաբնակ հայերը հայտնում են, որ մի քանի ժամում Հայաստանից բերված ու ֆուռերում մնացած ծիրանը վաճառվել է։ Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին՝  Մոսկվայի շրջանում ապրող հայերը գնացել են «Ֆուդ սիթի» կոչվող առևտրի կենտրոնի տարածք և գնել դրանք:

Ինչպես հայտնի է, հայկական ծիրանի շուրջ ստեղծված իրավիճակը հետևեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին: Դրանից հետո ադրբեջանցիները նախ ռուսական շուկաներից մեկում ցուցադրաբար արկղերով ծիրան գնեցին ու ոտքերի տակ ճզմեցին, ապա հայկական ծիրանի մուտքը փակեցին ադրբեջանցուն պատկանող մեծ շուկայում։ Անցած գիշերը վարորդներին ստիպել են մեքենաները հանել շուկայից և շատ պարզ ասել, որ հայկական ապրանք շուկայում չի վաճառվելու, հայկական համարներով ոչ մի մեքենա չի մտնելու շուկա:

Նկատենք, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան միակն է Մոսկվայում, որտեղ հնարավոր է կանգնել բեռնատարներով ու ապրանք վաճառել:  Եվ ահա, Մոսկվայի շրջանում ապրող հայերը գնել են դրսում մնացած ամբողջ ապրանքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *