ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը մարդասիրական օգնություն է հատկացրել Քարվաճառի շրջանին

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Ադրբեջանի կազմի մեջ մտած տարածքների միջև մարդասիրական բեռների տեղափոխումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

ՌԴ մարդասիրական կենտրոնը սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգաապահովման համակարգերի ու ջրամատակարարման վերականգնման համար

մարդասիրական օգնությամբ երկրորդ շարասյունը, որը բաղկացած է 20 «Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարից, Քարվաճառի շրջան է հասցրել շուրջ 150 տոննա շինանյութ։ Շարասյունը, որին ուղեկցել է 5 մեքենա, անցել է Մատաղիս ու Վանք բնակավայրերով։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմին օգնություն է հատկացվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ հայտարարության հիման վրա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *