Տեսեք թե ովքեր են ապօրինի ճանապարհը փակողներին սնունդ մատակարարում. Տեսանյութ

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Երեկ շատ հավաստի աղբյուրից իմացա, որ ԲՈՒՀ-եր չընդունված աշակերտներին Քոչարյանական ոմն տարիքով մարդ, որը ներկա է գտնվել այդ ցույցերին և ըստ երևույթի հենց ինքն էլ կազմակերպել է՝ ստորագրահավաք է անցկացրել իբրև Արայիկ Հարությունյանին ինչ-որ թուղթ ուղարկելու համար։

Ծնողներից մեկը ցույց է տվել փաստաբանին և պարզվել է դա ստորագրահավաք է Քոչարյանի համար։ Ոչ զարմացած եմ և ոչ էլ ապշած քանի որ սա առաջին դեպքը չի, երբ Քոչարյանենք նման մեթոդներով են ստորագրություններ հավաքաում՝ ավելի ճիշտ մուրում։

Չնայած որ լավ են անում և հասնում է դրանց։ Ոչ ընդունելության կարգին են ծանոթանում և ոչ էլ այդ թղթի պարունակությանը։ Այսինքն մի տեղ անցնեն աշխատանքի ու ինչ դեմ տան ստորագրելու՞ են։

Հետո իմացա, որ երեխաներին սնունդ էր բաժանվել և ներկայացել էին որպես մտահոգ բարերար։
Տեղադրածս տեսանյութը Ամուլսարից է և վստահ եմ նաև, որ փոխկապակցված է վերևում գրածիս հետ։
Մեքենայի համարանիշներից պարզ է դառնում, որ մեքենան պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ ԵՒ գաղտնիք չէ, որ դա այն կոմբինատն է, որը պատկանում է Վանեցյանին, Քոչարյանին, Միշիկ Մինասյանին և էլ չգիտեմ թե ում։

Հարգելի ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կարծում եմ այս պրովակացիոն հավաքները կազմակերպողներին ավելի ճիշտ կլինի գտնել և բերման ենթարկել և չսպասել, որ այդքան մարդ հավաքվի և մեկը մյուսի կյանքի համար վտանգ ներկայացնի։

Այսօր էլ դիմակների դեմ ակցիա են անցկացնելու առողջապահության նախարարության դիմաց և այս ամենի նպատակն է պայմանավորված զանգվածային անկարգություններ կազմակերպելը հավանաբար։ Հուսով եմ նախօրոք կկանխեք և ձեր գործն էլ ավելի կհեշտանա!!!

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *