Տեսեք ինչ թանկարժեք մեքենա է վարում Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը չի դադարում մարդկանց զարմացնել իր քայլերով: Երգարվեստից մինչև կինոարվեստ. երգչուհին վերջին շրջանում նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում և զբաղվում է իր մասնագիտությամբ:

Ավելի ուշ Tert.am Life-ի հետ զրույցում, երգչուհին նշել էր, որ «Հյուսիս-հարավ» ֆիլմից հետո շատ առաջարկներ է ստացել. որոշներն ընդունել է, որոշները՝ մերժել:

Համացանցում հայտնվել է Սոնա Շահգելդյանի նոր լուսանկարը, որտեղ նա Mercedes-Benz Brabus G class մեքենայի մեջ է:

Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ լուսանկարն արվել է հեռուստաֆիլմի նկարահանման ժամանակ:

«Այդ լուսանկարը արվել է ֆիլմի նկարահանման ժամանակ: Դա իմ մեքենան չի, ես Nissan JUKE եմ վարում:Շուրջ 6 տարի է, ինչ ես վարորդ եմ: Շատ կարգապահ եմ և հետևում եմ երթևեկության կանոններին»,- եզրափակեց  Սոնան:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *