Տեսնելով այդ վիդեոն` ցանկանում եմ ձեզ հղել հետևյալ հարցերը․․․ Արսեն Արշակյանը իր գրառմամբ պարզապես ջախջախեց Նաիրա Զոհրաբյանին

Արսեն Արշակյանը գրում է.

«Ասք յոթանասուն անասունների մասին» Նաիրա Զոհրաբյանի մատուցմամբ Տիկին Զոհրաբյանն ինչպես միշտ իր ոճի մեջ է: Ցանկանում եմ հիշեցնել այս կնոջը, որ ԲՀԿ-ի ստեղծման օրվանից իրենք եղել են բուֆեր ժողովուրդ-ՀՀԿ դիմակայության միջև ,իսկ գործն անելուց հետո մի կողմ են քաշվել: Եթե մենք չիմանայինք այս կուսակցության մասին ,տիկին Զոհրաբյանի տեսակը

չիմանայինք, երևի թե հարյուր հազարավոր մարդիկ գովեստի խոսքեր կշռայլեին սույն տիկնոջ հասցեին: Դուք միշտ ՀՀԿ-ի հետ եղել եք մտերմիկ, բարիդրացիական հարաբերությունների մեջ ու պետք չի ապակողմնորոշել ժողովրդին: Տեսնելով այդ վիդեոն ցանկանում եմ ձեզ հղել հետևյալ հարցերը `ակնկալելով պատասխաններ.

-Տիկին Զոհրաբյան իսկ ինչու նույն հռետորաբանությամբ չէիք խոսում այն ժամանակ երբ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին էր նստած Սերժ Սարգսյանը? -Ինչ նպատակ էր հետապնդում քսան տարի շարունակ կոալիցիայի մեջ գտնվել այդ անասունների, թա լանչիների հետ?

-Արդյոք դուք կամ ԲՀԿ-ն ուլտիմատումի առաջ էիք կանգնած ու այլ ելք չունեիք ,քան դիմել նման քայլի? -Արդյոք հեղինակության մասին մտածել եք թե ոչ? -Դուք եղել եք այլընտրանք, ոչ թե ընդդիմություն: Ինչին կամ ում էիք այլընտրանք? -Արդյոք դուք նույն համոզմանն եք եղել, երբ ամեն անգամ հանդիպել եք Սերժ Սարգսյանին` Բաղրամյան 26-ում? Դուք կոալիցիոն հուշագիր եք ստորագրել `գիտակցելով ,թե ում հետ գործ ունեք:

-Ինչու ձեր կողմից չեն բարձրացվել ժողովրդին հուզող ,կենսական նշանակություն ունեցող հարցեր` աշխատատեղերի ստեղծում ,թոշակների ,աշխատավարձերի բարձրացում, արտագաղթի նվազեցում, Ամուլսարի խնդիրը, մարտիմեկյան ոճ րագործներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը և նման բազում հարցեր: Դուք եղել եք իշխանության մի մաս ,ինչն իրենից ենթադրում է պատասխանատվության զգացում երկրի կառավարման գործում, իսկ դուք միշտ խուսափել եք պատասխանատվությունից ու միշտ հետ եք քաշվել կարևոր պահերին:

Շատ կցանկանայի ,որ գրառումիցս հետո ձեզ զանգեին Արմեն Աշոտյանը ,Արփինե Հովհաննիսյանն ու մյուս «անասուններն», ինչպես դուք եք ներկայացնում: Տիկին Զոհրաբյան դուք մեծ հաճույքով արել եք այն ամենն, ինչ թելադրել է ՀՀԿ-ն: Մ՛ի փորձեք ներկայանալ որպես «զո հ»: Երբ քաղաքի կենտրոնում վիրավորվում , սպանվում էին ՀՀ քաղաքացիներ, այդ ժամանակ դուրս գայիք փողոց ձեր տաքուկ սենյակներից ու այս նույն հռետորաբանությամբ ան ասուն ասեիք թե հրաման տվողներին ,թե սպա նողներին:

Հ.Գ.Նաիրա Զոհրաբյան դուք այս ելույթով բացահայտեցիք ձեր էությունը: Ես երբեք չեմ եղել եւ չեմ լինի ՀՀԿ-ԲՀԿ բարեկամական դուետի աջակից :Անգամ բարեկամներիս խնդրանքով ձեզ ձայն չեմ տվել:Սրանով դուք լիարժեք բացահայտեցիք, որ դուք թե անվստահելի մարդ եք, թե անվստահելի գործընկեր: Ինձ շատ է հետաքրքիր, լսե՞լ են Սարգսյանն ու Քոչարյանն այս ելույթը և ուզում եմ հղել հետևյալ հարցը.

_Տիկին Զոհրաբյան արդյոք չեք վախենում ,որ դուք էլ «ինքնաս պանություն» կգործեք ,ինչպես մյուսները:?
Հ.Գ.Եթե անասուն ասելով փորձում էիք վրեժ լուծել Սարգսյանից` ժամանակին ձեր առաջնորդին հրապարակավ խայտա ռակելու համար, ապա ինչպես կբացատրեք ձեր կուսակցության հիմնադրի` Քոչարյանի հանդեպ նման արտահայտությունը:?
Ժողովուրդը ամեն բան շատ լավ հասկանում է ու այսքանից հետո մնում է ասել ձեզ շատ հոգեհարազատ մի արտահայտություն. «Նառա դու սուս »: Հեղինակ ` Արսեն Արշակյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *