Տիգրանը գիտակցաբար ընտրեց հավերժանալ, քան գե րի ընկնել․ Հավերժ փառք քեզ քաջ զինվոր

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և մինչև նոյեմբերի 9-ը տևած պա տերազմը խլեց շատուշատ հայորդիների կյանքեր, ցավոք, նրանց թվում էր նաև սերժանտ Շահբարյան Տիգրանը, ով ծնվել էր 2001 թվականի հունիսի 11-ին և 1 տարի 3 ամիս ծառաել է Մարտունի 3-ում։

Պա տերազմը սկսվելուն պես, նա ևս առանց երկմտելու կռ վել է հանուն հայրենիքի։ Տիգրանը հերոսացել է կռ վի ամենա թեժ կետում՝ Հադրությում։ Նա և իր ընկերները մա րտի են բռնվել Հադրությում դիվերսիոն խմբի հետ, պայքարել են անհավասար պայմաններոմ և նախընտրել հերոսանալ քան գե րեվարվել թ շնամու կողմից։

Տիգրանի հարազատները պատմում են, որ նա նույնիսկ կռ վի օրերին կարողացել է կապ պահել ընտանիքի հետ և իր անվախ տեսակով ցույց տվել, որ ամեն ինչ կարգին է իր մոտ։ Ինչպես Տիգրանի շատ հասակակաիցներ, նա ևս ուներ նպատակներ և անելիքներ, Տիգրանը ոչ միայն լավ սերժանտ էր, այլ նաև զորամասի բուժակը, նա կարմիր դիպլոմով ավարտել էր քոլեջն ու որոշել ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել բժշկական համալսարան և դառնալ բանիմաց ատամնաբույժ։ Տիգրանը նաև հետաքրքրված է եղել նորարական տեխնոլոգիաներով, հաճախել է ԹՈՒՄՈ-նորարական տեխնոլոգիաների կենտրոն։ Տիգրանն ուներ 1 եղբայր։

Հավերժ փա՛ռք քեզ, մեր քաջարի մարտիկ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *