Տիգրան Ավինյանի գեղեցիկ ընտանիքը հինգ տարեկան է. այդ առիթով նա հրապարակում է արել

Տ. Ավինյանը մեր այն երիտասարդ պետական գործիչներից է, ով իր երիտասարդ տարիքում բավականին լուրջ հաջողությունների է հասել: Հայկական համալսարաններում կրթություն ստանալուց հետո Տ. Ավինյանը սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև լոնդոնյան համալսարանը:

Լինելով բավականին բանիմաց և պատրաստված կադր՝ Տ. Ավինյանն ունի նաև գեղեցիկ ընտանիք: Նրա տիկինը՝ Մարիամ Պահլավունին ևս կրթություն է ստացել Լոնդոնում:

Տիգրանն ու Մարիամը հանդիպել են 2011 թվականին երևանյան սրճարաններից մեկում, որտեղ Մարիամն աշխատում էր, իսկ Տիգրանը մշտական հաճախորդն էր: Նրանք նախ ընկերություն են արել, հետո միասին սովորել լոնդոնյան համալսարանում, որին հաջորդել է ամուսնությունը:

Երիտասարդ զույգի ընտանիքում այսօր տոն է: Այդ մասին տեղեկանում ենք Տ. Ավինյանի հանրայնացրած սոցցանցային հրապարակումից: Հրապարակմանը կից Ավինյանը նաև տիկնոջ հետ ջերմ լուսանկար է հանրայնացրել:

Լրանում է նրանց գեղեցիկ ընտանիքի հինգամյակը: Հինգամյա ընտանիքն ունի երկու դստրիկ՝ Սոֆին և Եվան: Զույգը ծրագրել է չորս զավակ ունենալ:

Տ. Ավինյանի և Մ. Պահլավունու գեղեցիկ, երիտասարդ ընտանիքը ևս զերծ չի մնացել փորձություններից ու դժվարություններից, սակայն ամեն ինչ անցյալում է մնացել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *