Տեսանյութ․ Տո՜ դու ինչ վшրչապետ, Նիկո՜լ. հլը մի հատ քո տեսքին նայի… Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին

«Տո՜ դու ինչ վարչապետ, Նիկո՜լ. հլը մի հատ քո տեսքին նայի, քո արտաքինին նայի». Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որտեղ նշված է, թե ինքը կորոնավիրուսով է վարակվել։

իր էջում պատգամավորը գրառում է կատարել՝ նշելով, որ ինքը՝ որպես քաղաքացի, ճիշտ կառավարվելու իրավունք ունի։

«Սաղ խառնվել ա իրար…Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր…Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը»,- գրել է Պետրոսյանն ու հավելել՝ որևէ մեկը

չփորձի պնդել, թե դա անձնական տվյալ է: Վարչապետն ինքն է հայտարարել իր հիվանդանալու մասին, ուստի, ըստ Պետրոսյանի, այդ տեղեկությունն այլևս գաղտնի չէ։«Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան…Ժամանակը գնաց…»,- հավելել է Գևորգ Պետրոսյանն ու օրինակ ծառայել վարչապետի համար՝ հրապարակելով իր հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *