Րոպեներ առաջ դատարանը հրապարակեց Արշակ Զաքարյանի վերաբերյալ որոշումը

Արշակ Զաքարյանը ձերբակալումից ազատ արձակվեց, կալանավորումը մերժվեց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին,

Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս

1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *