«Ցավակցում ենք»…Ախր ես չեմ ուզում ինձ ցավակցեն, ես ուզում եմ, որ…Հանուն հայրենիքի նահատակված Տիգրանի ընկերուհու անչափ հուզիչ գրառումը

Զո հված զինվոր Տիգրանի սիրելին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.
«Կյանքիս մեջ այս օրն օրացույցում սևով ներկվեց, սևով ներկվեց սիրող սիրտս պատանի, կյանքից հեռացավ իմ 1-ին եւ մաքուր սերը։ Կորցրեցի քեզ հավետ, կորցրեցի քեզ ընդմիշտ, քեզ երկինքը կանչեց իր մոտ… Շուտ չէ՞ր մի քիչ, Տիկ… Հիմա խոսիր, ասա ինչ՞անեմ, ինչ՞…

Ախր ինչի՞, ինչի՞ հենց մեր սերը պիտի այս ավարտը ունենար, ինչի՞ պիտի այդ անտեր փամ-փուշտը սիրահարվեր հենց քեզ, խո-ցվեր սիրտդ ու ինձանից հավերժ բաժաներ, ինչու՞ պիտի սրտիդ վրայից ջնջեր անունս…. խոսիր՞, ասա ինչու՞… Ինչու՞ է հեռախոսս լռել….

Երևի ինքնել է նեղացել ինձնից, զանգեր չկա քեզանից, այն զանգերը, որով ես աշխարհի տերն էի դառնում, որից ես երջանկանում էի.. Չէ, կան զանգեր, բայց ոչ քեզանից… Զանգում են ու միայն մի բառ ասում. «Ցավակցում ենք»… Ախր ես չեմ ուզում ինձ ցավակցեն, ես ցանկանում եմ, որ ինձ ասեն, որ քո Տիգրանը լավ է, ուզում եմ՝ դու զանգես, դու, միայն դու…

Ախր քո «ուժեղ աղջիկը», ինչպես դու էիր ասում, չի դիմանում քո բացակայությանը, օդս կարծես կանգնել է, չեմ կարողանում շնչել, խեղդվում եմ… Տի՞կ, խոսիր խնդրում եմ, անվերջ լռում ես, նեղացա՞ծ ես ինձնից, Տի՞կ, ասա, ես քեզնից անվերջ ներողություն կխնդրեմ, ասա, որ ամեն ինչ լավ կլինի, միշտ ասում էիր այս բառերը, երբ տխուր էի… Օդս միայն կարոտի բջիջներով է լցվել, կարոտ եմ շնչում ու արտաշնչում…

Ախր խոսիր, ի՞նչ եմ արել քեզ, խոսիր, երբեք այսքան սպասեցնել չէիր տվել քո Աննային, ես հիմա և հավետ քոնն եմ, բայց ասա մի բառ, խոսիր… Անվերջ խոսում եմ, բայց պատասխան չկա, լուռ հայացքդ է երևում….: Մեր սերն այնքան մեծ էր ու անգին, որ, երևի, շատերին շատ թվաց, երևի, աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, քեզ հերոս դարձրեց, իսկ ինձ՝ հերոսին անվերջ սպասող… Մինչև այժմ չեմ հավատում եւ մի պահ զարմանում եմ՝ ինչպես եմ ապրում, ախր ես այդքան ուժեղ չեմ….

Իմ միակ սեր, Աստված քեզ ինձնից շատ սիրեց ու իր գիրկն առավ, բայց իմացիր ես գալու եմ քո մոտ, կսպասես ինձ, չգիտեմ՝ երբ բայց գալու եմ, գալու եմ եւ մեզ երկնային կյանքում ոչ ոք չի կարող խանգարել, նույնիսկ այդ անտեր մ-ահը.. Ինչպես ես քեզ սպասեցի ու դու չեկար, բայց իմացիր ես կգամ, կգամ, որ քեզ ամուր գրկեմ ու չթողնեն հեռանաս….

Տիկ, գալու եմ, որ թեկուզ այդտեղ միասին լինենք, իմ սեր: Ես ատում եմ այս կյանքը, ատում եմ այս անտեր աշխարհը, որ ինձ զրկում է ինձ համար թանկ մարդկանց հետ լինելու գերագույն հաճույքից։ Կանգնում էր ժամանակս, երբ մտածում էի, որ ժամանակը կարող է խլել կյանքդ։ Կգամ սպասիր, կգամ քո մոտ…»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *