Ցnւցարարները սկսեցին վանկարկել՝ unւտասաններ, երբ ասացին, թե մենք uահմանին 200 հայ ենք uպանել, ․․․ լրագրող Դավիթ Ջաղա


«Պատերազմ կարանտինի փոխարեն», «Գլխավոր հրամանատար, մեզ զենք տուր»՝ անցած գիշեր հազարավոր ադրբեջանցիներ հենց այս կարգախոսների ներքո դուրս եկան փողոց՝ երկրի իշխանություններից պահանջելով Հայաստանի դեմ կտրուկ քայլեր ձեռնարկել։

Թովուզի շրջանում ռազմական անհաջողությունների, բարձրաստիճան զինվորականների կորստի ֆոնին իշխանություններին հանրային աջակցություն ցուցաբերելու այս ակցիան արագորեն դուրս եկավ վերահսկողությունից։

Ակցիայի մասնակիցները չէին կարողանում հասկանալ, թե հայկական ուժերին ինչպես է հաջողվել ադրբեջանական ռազմական կորպուսին նման ծանր վնասներ հասցնել։

Ակցիայի առաջին ժամերին ոստիկանները դեռ փորձում էին ընդհանուր լեզու գտնել մասնակիցների հետ, սակայն դա ոչ միշտ էր ստացվում։

Թվիթերի օգտատերերից մեկը լրագորղ Դավիթ Ջաղան նման մի դրվագ է նկարագրում՝ երբ ոստիկանները մոտեցան ցուցարարներին և ասացին, թե մենք սահմանին 200 հայ ենք սպանել, ցուցարարները սկսեցին վանկարկել՝ սուտասաններ․․․

Ադրբեջանում կատարվածի ավելի ընդգրկուն և մանրամասն մեկնաբանությունը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *