Փшմփուշտներս հանեցի գրպանիցս ու տղերքին 11 հատով բաժանեցի, որպեսզի…Արցախում զոհվшծ Շանթ Նավոյանի վերջին գրառումը պшտերшզմում

Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Շանթ Նավոյանը զ ոհվել է Արցախի Մեխակավան համայնքում (Ջաբրայիլ) հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Տասնութամյա երիտասարդը ռեժիսուրայով զբաղվելու նպատակ է ունեցել: Հասցրել է տեսանյութեր պատրաստել, դրանք մոնտաժել, սցենարներ գրել ու առօրյայում իրեն տպավորած ցանկացած երևույթի մասին իր զգացածի վերաբերյալ գրառումներ անել:

Սովորությունը չի մոռացել նաև ռազմի դաշտում. պատերազմական օրերի իր ապրումներն ու մտքերը տղան նույնպես թղթին է հանձնել: Պատմել է, թե իր ուղղությամբ եկող 1-ին ար կն իր վրա է վերցրել նռնենին: Շրջել է Երևանի փողոցներում ու որսացել քաղաքի շարժն ու տրամադրությունը, որ «Օրակարգ» անունով

մոտ երեք րոպե տևողությամբ իր ֆիլմը պատրաստեր: Ավարտին պատգամել է՝ հարկավոր է՝ անկանոն ուրախանալ, առանց ժամին նայելու՝ փորձել հասցնել առավելագույնը մինչև քուն մտնելը: Քուն մտնելու մասին Շանթը խոսել է նաև մոր հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում, որից մեկ օր հետո ընկել է հերոսի մա հով:

Զգացմունքային ու ռոմանտիկ տղան հասցրել է սիրել ու ունենալ սիրո այնպիսի գեղեցիկ պատմություն, որ շատերի համար ամբողջ կյանքում այդպես էլ հասանելի չի լինում: Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *