Փակելն ավելի ձեռնտու է, քան բացելը. ինչ իրավիճակ է «Փեթակ»-ում

«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականներն են, ցույց են տալիս կտրոնները, թե որքան գումար են փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին: Նորից կուղարկեն, բայց առեւտուր չունեն: Առեւտրի կենտրոնի տնօրինությունից պահանջում են զիջել եւ նվազեցնել տաղավարների վարձավճարի չափը: Այսօր ի նշան բողոքի գործադուլ են հայտարարել եւ փակել տաղավարները:

Առեւտրականների մի մասը ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ «Փեթակ»-ի ղեկավարությունը թանկացրել է տաղավարների վարձը՝ պատճառաբանելով, որ դոլարի փոխարժեքն է բարձրացել: Բայց առեւտրականները վճռական են տրամադրված՝ չեն աշխատելու, մինչեւ տնօրինությունը զիջման չգնա:

Առեւտրականների դժգոհությունները կարծես թե չի մտահոգում «Փեթակի» ղեկավարությանը: Առեւտրի կենտրոնի՝ ծնունդով արցախցի սեփականատերը՝ Վարուժան Գրիգորյանը, մտադիր չէ զիջել: Ինքը՝ «Փեթակի» փոխտնօրեն Արթուր Միրզոյանը, Armlur.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ նշելով, որ չեն կարող զիջել՝ հարկային պարտավորություններ ունեն կատարելու:

Բայց չնայած սրան՝ առեւտրականները որոշել են փակել Փեթակի մուտքերը այնքան ժամանակ, մինչեւ հարցը լուծում չստանա:

Ի դեպ, Փեթակի ղեկավարությունից առեւտրականներն առաջին անգամը չէ, որ դժգոհում են: Կհիշեք՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով հայտարարված արտակարգ դրության ամիսներին եւս պահանջում էին զիջել եւ նվազեցնել տաղավարների վարձավճարները, սակայն անպտուղ: «Փեթակ»-ի ղեկավարությունը սեփական շահից բացի ոչինչ չի հետաքրքրում: Հուսանք՝ հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը փոքր-ինչ կշարժի «Փեթակ»-ի սեփականատերերի խիղճը:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *