Փաշիեւ, ո՞վ է թույլ տվել, որ իմ որդու արյունը խմես․ զոհված զինծառայողի մայր

Հաղթող բանակին ասել՝ դուրս արի դիրքերից, բարձրունք վերցրած զորքին ասել՝ Մատաղիսից դուրս արի՞, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ստորագրելուց Նիկոլ Փաշինյան, դու,  հարցրե՞լ ես մեզ: Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վրդովված նշեց զոհված զինծառայողի մայրը:

«Ես Արցախցի եմ, ամուսնացել եւ ապրել եմ Հայստանում, Հայաստանից գնացել եմ Արցախը պաշտպանելու, հիմա դուք ինձ կասե՞ք, իմ որդին, որ զոհվել է առաջնագծում՝ որտեղացի՞ է։ Փաշիեւ, քեզ «յան»  ասելն ափսոս է, ով է թույլ տվել, որ իմ որդու արյունը խմես»,- նշեց նա, ապա հավելեց․

«Եթե Դու ասել ես՝ Արցախը Հայաստան է ու վերջ,  ու այսօր ծախել ես Արցախը, դա ուրիշ բնութագրում չունի, դա նշանակում է դու Հայաստանի դարպասներն ես ծախել, որովհետեւ վաղը թուրքը լինելու է Սյունիքում, նա դրանով չի բավարարվելու, արդեն Մեղրիից ճանապարհ է ուզում: Պատասխան ես տալու, միայն հրաժարականով չես փրկվելու:

Լայվերով ժողովրդի ուղեղն ես ուզում լվանալ, քեզ թվում է, որ մի անգամ այս ժողովուրդը քեզ խաբվել է, կրկին խաբելո՞ւ է,  չես կարողանալու խաբել»,- ընդգծեց նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *